>>> ԳԼԽԱՎՈՐ

Naira Hambardzumyan

NAIRA HAMBARDZUMYAN - CONTEMPORARY ARMENIAN LITERATURE
 

ԷՕՆ

Եռանկյունաչափական

շրջապտույտ

Լուսանկարը՝ Մարամ Ավա-ի

Մեռնում են լուսնի անեծքից

Ափերը համբուրող ալիքների ծովի,

Ստվերների չսպասված խաղը խաբկանքի պես

Դառնում է երազի կիսատ թռիչք,

Այստեղ աշխարհագրությունն է բառերի,

Որ անվանում է լռությունը, նշանները,

Հետքերը մեր քայլերի;

<Անպտուղ թզենին>, որին անիծեց Հիսուսը,

Այդպես էլ չտրվեց աշխարհին,

Նրա արմատը լի է բառերով,

Որոնց, հնարավոր է, չենք տեսնում,

Նրանք պոկվում են մեր մարմիններից,

Ինչպես ձեռքերը` մեռնող իրերից,

Ու ստվերները` քնատ կեսօրից;

 

 

Наира Амбарцумян на сервере Стихи.ру

 

 

 

 


* * *

Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի:
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին.
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ,
Եվ Ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին:
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ


PopUp MP3 Player (New Window)

ՏԵՍԱԴԱՐԱՆ